Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն Սոֆյա Սողոյանը գրել է․

«Հաճախ համացանցում տեսնում ու կարդում ենք նյութեր, որոնք «սովորեցնում» են մեզ չսիրել, չվստահել, օգտագործել դիմացինին։

Դրանցում ասվում է, որ տղամարդիկ՝ աբյուզերներ են, կանայք՝ մերկանտիլ ու անգութ էակներ։

Այս առաջարկների ներքո մարդիկ ընտրում են մենությունը՝ որպես «ապահով տարբերակ», իսկ նրանք, ովքեր արդեն միայնակ չեն, սկսում են պաշտպանվել, կորցնում են միմյանց նկատմամբ հավատը, դառնում են կամ դեպրեսիվ անկարող, կամ առհամարհող ագրեսորներ։

Ինչպես ճիշտ պաշտպանվել այս ամենից՝ ուղղակի պետք է թերթել ու մերժել այն խորհուրդները, որոնք քանդում են բնությունից մեզ տրված ամենագեղեցիկ ու բարի հույզերը։
Մեզ փոխանցվող գիտելիքներից ամենակարևորը, ինչի հիմքում աշխարհը գոյատևել է, սերն է՝ սիրելու, վերապրելու, ստեղծելու և վերարտադրվելու կարողությունները»։

272