
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 2-25-ը ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի, ինչպես նաև տեխնածին վթարների բաժինների մասնագետներն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություններում կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Դասընթացներն անց են կացվել սեմինար-դասախոսությունների տեսքով, որոնք ուղղված էին մարզային ստորաբաժանումներում բնակչության պաշտպանության բաժինների և առաջին արձագանքողների մասնագիտական հմտությունների ու անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Դասընթացի ընթացքում ուսումնասիրվել են ճառագայթային և միջուկային իրազեկվածությանը, Հայաստանում ճառագայթային, քիմիական և կենսաբանական ռիսկերին, անհատական պաշտպանության միջոցների տեսակներին և վարակազերծման մեթոդներին ուղղված մի շարք հարցեր:
Նմանատիպ միջոցառումները միտված են ամրապնդելու Փրկարար ծառայության կարողությունները՝ տարբեր բնույթի արտակարգ իրավիճակներում պատրաստվածությունն ու արձագանքման արդյունավետությունն ապահովելու նպատակով։