Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյու Յորքում 15 երկրների արտգործնախարարները կողմ են եղել Պաղեստինը ճանաչելու հնարավորության քննարկմանը։

Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։

«Մենք՝ Ավստրալիայի, Անդորրայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Կանադայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները, արդեն ճանաչել ենք, հայտարարում ենք մեր երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչման հարցի պատրաստակամության կամ դրական քննարկման մասին՝ որպես կարևոր քայլ երկու պետությունների միջև կարգավորման ուղղությամբ, և հրավիրում ենք բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն արել դա, միանալ այս կոչին», - ասվում է հաղորդագրության մեջ։

130