
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը երեքշաբթի օրը հայտարարել է, որ կանչել է Իսրայելի դեսպանին և կոչ է արել Իսրայելի իշխանություններին փոխել իրենց դիրքորոշումը և վերջ դնել Գազայի հատվածում ստեղծված աղետալի մարդասիրական իրավիճակին։
«Ես այսօր կանչեցի Իսրայելի դեսպանին։ Ես նրան ևս մեկ անգամ հստակ ասարի, թե որքան լուրջ է այս իրավիճակը մեզ համար, և որ Իսրայելը իսկապես պետք է փոխի կուրսը, որպեսզի մեղմացնի մարդասիրական իրավիճակը, և որ պատերազմը իսկապես պետք է ավարտվի։ Աղետալի մարդասիրական իրավիճակը պետք է ավարտվի», - RTL հեռուստաընկերության եթերում ասել է Վելդկամպը։
Նրա խոսքով՝ Նիդեռլանդների կառավարությունը երկու տարի երկխոսության մեջ է Իսրայելի իշխանությունների հետ, բայց «դա որևէ արդյունք չի տվել», ինչպես երևում է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակից։