
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայէկոնոմբանկը գործարկել է իր նոր պաշտոնական կայքը՝ նորագույն լուծումներով և հաճախորդների համար ավելի հարմար ու ֆունկցիոնալ հնարավորություններով։
Նոր կայքի յուրաքանչյուր էջ և գործիք ստեղծվել է պարզության, հարմարության և անվտանգության պահպանման սկզբունքների հիման վրա։
Բանկի նոր կայքն առանձնանում է ժամանակակից, նորաոճ դիզայնով, կառուցվածքի և բովանդակության հստակությամբ, ինչպես նաև հեռավար սպասարկման գործիքակազմով։ Այն պարզապես տեխնիկական թարմացում չէ, այլ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված թվային հաղորդակցման հարթակ, որտեղ բացի օգտակար տեղեկատվություն ստանալուց, հնարավոր է ներկայացնել վարկային հայտ, պատվիրել վճարային քարտ և օգտվել մի շարք այլ առցանց ծառայություններից։
Երկարատև ստեղծագործ աշխատանքի արդյունքում ստեղծված նոր թվային տունն էլ ավելի հասանելի է դարձնելու Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող ծառայությունները, քանի որ առավելագույն չափով հաշվի են առնվել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներն ու սպասումները։
Հայէկոնոմբանկը շարունակում է ներդնել նորագույն թվային լուծումներ՝ բանկային ծառայությունների որակը և հաճախորդների փորձառությունը շարունակաբար բարելավելու նպատակով։
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
86 86 | aeb.am