Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

CBS News-ը, հղում անելով իր հետաքննությանը, պնդում է, որ Չինաստանը, ենթադրաբար, գաղտնի կերպով իրանական նավթ է գնում՝ օգտագործելով «ստվերային նավատորմ»՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Չինաստանի կողմից իրանական նավթի գնումների վերաբերյալ Ստոկհոլմում կայացած առևտրային բանակցությունների ժամանակ։

«CBS News-ի հետաքննությունը պարզել է, որ Չինաստանը դեռևս գաղտնի կերպով իրանական նավթ է գնում և խուսափում է ԱՄՆ պատժամիջոցներից՝ օգտագործելով այսպես կոչված «ստվերային նավատորմ»՝ ծովի մեջտեղում նավթը մեկ նավից մյուսը տեղափոխելու համար», - հաղորդում է հեռուստաալիքը։

230