«Ռեալը» նոր 9 համար կունենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն:
21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ:
Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով:
Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Նախորդ մրցաշրջանում մադրիդցիների «9» համարը Կիլիան Մբապեն էր, որը նոր մրցաշրջանից կխաղա «10» համարով:
06 Օգոստոս, 2025 17:25
93