Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նուբարաշենի աղբավայրում երեկ գիշերից բռնկված հրդեհի առնչությամբ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում եմ, որ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին էլ իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։

Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։

Նշված աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

214