
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրին՝ գրելով.
«Դե ինչ, Հայաստանը երեկ փակեց պատերազմի, շրջափակման, տարածաշրջանային և միջազգային մեկուսացման, տնտեսական սահմանափակումների մի ամբողջ դարաշրջան։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղության օրակարգը գործնական արդյունք արձանագրեց։
Ի հեճուկս բոլոր հոռետեսների և Հայաստանը գուբեռնիա դարձնել ցանկացող շրջանակների՝ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը բացառիկ հնարավորություն են Հայաստանի համար՝ զարգացման նոր մակարդակ բարձրանալու և աշխարհի հետ նոր դիրքերից հարաբերվելու՝ որպես միջազգային հարաբերությունների ինքնիշխան սուբյեկտ, այլ ոչ թե 5-րդ անիվ կամ ոչ մի տեղ չտանող փակուղի։
Հայաստանը լիարժեք օգտագործելու է իր գեոստրատեգիական հնարավորությունները՝ դրանք վերածելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիվիդենտների՝ դառնալով ազդեցիկ գործոն։
Սա հնարավորություն է, որից Հայաստանը վերջին հարյուր տարում չի օգտվել (կամ ի վիճակի չի եղել օգտվել)։
Հայաստանը դառնալու է խաչմերուկ՝ խաղաղության խաչմերուկ, կապելով արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին։
Սա Հայաստանն է՝ իրական Հայաստանը, որտեղ կա ապագա, և այդ ապագան արդեն այսօր է»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը: