Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայում տարածվում է Արևմտյան Նեղոսի վիրուսը, տեղեկացնում է ANSA գործակալությունը։

Մասնավորապես՝ Իտալիայի Լացիո, Կամպանիա և Պիեմոնտ շրջաններում այդ վիրուսից մահացածների թիվը հասել է 17-ի։

Կիրակի 80-ամյա տղամարդը դարձել է Լացիո շրջանում վիրուսի ութերորդ զոհը։ Թուրին քաղաքի շրջակայքում գտնվող հյուսիսային շրջանում նույնպես մոծակների միջոցով տարածվող վիրուսի հետ կապված մահացության դեպք է գրանցվել։ Բոլոր 17 զոհերը վերակենդանացման բաժանմունքներում են եղել և ուղեկցող առողջական խնդիրներ են ունեցել։

Իտալիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, խուճապի պատճառ չկա։ 

Հայտնի է, որ Արևմտյան Նեղոսի տենդը սուր արբովիրուսային հիվանդություն է: Բնության մեջ վիրուսի հիմնական աղբյուրը թռչուններն են, հիմնականում՝ չվող, որոնց արյան մեջ վիրուսը կարող է շրջանառվել 14-ից մինչև 200 օր: Հիվանդության կրողներ կարող են լինել նաև մոծակների որոշակի տեսակներ։

83