Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը սպառվել են․ ՀՖՖ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են:
Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին:
Տոմսերի վաճառքը սկսվել էր այսօր` օգոստոսի 14-ին:
14 Օգոստոս, 2025 23:11
170