Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև համատեղ օպերատիվ-կանխարգելիչ քայլերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ, և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։

ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

90