
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն կոմիտեց երեկ հայտնել էին, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։
Իրավապահ կառույցից Araratnews-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ նախօրեին ձերբակալված՝ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի և նրան օժանդակած երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են 2 ամսով։
Հիշեցնենք՝ քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։