Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի դատավոր Ֆրենկ Կապրիոն, որն ուներ «աշխարհի ամենաբարի դատավորի» համբավը, մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից,  ասվում է նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Կապրիոն 88 տարեկան էր:

Նրա վարած դատավարությունների և մարդկային խղճով առաջնորդվող վճիռների տեսանյութերը միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում:

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում աշխատող դատավորը ոմանց հայտնի է «Caught in Providence» հեռուստասերիալից, որի որոշ հատվածներ վիրուսային տարածում են գտել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ TikTok-ում, որտեղ Կապրիոն ուներ 1,6 միլիոն հետևորդ։

«Նրա ժառանգությունը շարունակում է ապրել նրանից ոգեշնչված անթիվ բարության դրսևորումներում։ Նրա պատվին մենք կձգտենք մի փոքր ավելի շատ կարեկցանք բերել աշխարհ՝ ինչպես նա անում էր ամեն օր», - ասվում է հայտարարության մեջ։

Կապրիոյին տրվել էր «աշխարհի ամենաբարի դատավոր» մականունը՝ դատարանում ցուցաբերած կարեկցանքի և մարդկանց նկատմամբ իր մեղմ վերաբերմունքի համար:  Կապրիոն Փրովիդենսի քաղաքային դատարանի դատավոր է եղել 1985-ից մինչև 2023 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին՝ իր 87-ամյակից կարճ ժամանակ անց, Կապրիոն սոցիալական ցանցերում հրապարակել է հուզիչ տեսանյութ՝ բացահայտելով, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։

362