Շաքիի ջրվեժի ջրի «սևանալը» պայմանավորված է ավազանի մաքրման աշխատանքներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով Շաքիի ջրվեժի «սևանալու» վերաբերյալ համացանցում տարածված լուրերին, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա. ջրի գույնի ժամանակավոր փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Հաղորդագրության տեքստում ասվում է, որ տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում:
«Այսօր՝ այդ աշխատանքների հետ կապված, ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,-գրված է հաղորդագրության մեջ:
26 Հունիս, 2021 16:53
653
Քաղաքացին Շաքիի ջրվեժ տանող խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողել
21 Հուլիս, 2025 19:28
Հրդեհ Ջրվեժի անտառպարկի տարածքում
14 Օգոստոս, 2023 21:23
Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը
01 Մարտ, 2021 14:24
Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 20։00-ի դրությամբ
27 Մայիս, 2024 01:56
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
28 Մարտ, 2024 15:40
Շուտով Ադրբեջանի տարածքի բավականին մասը պիտանի չի լինելու ջրի սակավության պատճառով. փորձագետ. տեսանյութ
26 Մարտ, 2024 22:39