Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի արդյունքում կտեղափոխվի Արգիշտիի փողոցի կանգ գիծը և փողոցը հատող հետիոտների համար նախատեսված անցումը:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:

Բեյրութի-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ BUS գրությամբ:

182