Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ՝ դրանք լիարժեք բանակցություններ կլինեն, թե ոչ։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, РИА Новости-ին ավելի վաղ հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի վերջին Չինաստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ չորսօրյա այցով կմեկնի Չինաստան, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների միջև լայնածավալ բանակցություններ։

153