Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 28-ին՝ ժամը 02։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել։

 

Փրկարարները վարորդին և երեք ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

227