
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2025 թվականին ՆԱՏՕ-ի անդամները պաշտպանության վրա կծախսեն ավելի քան 1.5 տրիլիոն դոլար՝ ծախսերի ավելացման ծրագրի շրջանակներում։ Այս մասին Arartnenws.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով դաշինքի զեկույցին։
Փաստաթղթի համաձայն՝ դաշնակիցները 2025 թվականին պաշտպանության ծախսերը կբարձրացնեն մինչև յուրաքանչյուրը իր ՀՆԱ-ի 2%-ը։ Մինչև 2035 թվականը նրանք նախատեսում են հասնել ՀՆԱ-ի 5%-ին, այդ թվում՝ 3.5%-ը՝ «պաշտպանական հիմնական կարիքների» համար և ևս 1.5%-ը՝ պաշտպանության հետ կապված այլ ծախսերի համար։
Bloomberg-ի հաշվարկներով՝ դաշինքի երկրները 2025 թվականին արդեն ծախսել են 1.4 տրիլիոն դոլար։ Գործակալության տվյալներով՝ սա 100 միլիարդ դոլարով ավելի է, քան ամբողջ 2024 թվականին (1.3 տրիլիոն դոլար)։