Հիմնանորոգվում է Սիսիան-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, /Հ-45/ (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+000 հատվածը։
Սիսիանից Արևիս տանող 10կմ ճանապարհահատվածում այժմ իրականացվում են հողային, արհեստական կառուցվածքների, ճանապարհի ջրահեռացման համակարգերի կառուցման, գյուղամիջում՝ մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ բնույթի աշխատանքներ։
28 Օգոստոս, 2025 12:13
191