Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումների մեծ մասը կայացնում է ինքնուրույն, և նրա մերձավոր շրջապատը չի կարողանում կանգնեցնել նրան կամ հետ պահել վիճելի գործողություններ ձեռնարկելուց։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ):

Նշվում է, որ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում պաշտոնյաները զսպել են նրա ազդակները, բայց այժմ ամերիկացի առաջնորդի մերձավոր շրջապատում գրեթե չկան մարդիկ, որոնք կարող են համոզել նրան հակառակը։ Մասնավորապես, Թրամփին թույլ չէին տալիս որոշումներ կայացնել սակագների և ներգաղթային քաղաքականության վերաբերյալ։

Պատմաբան Դուգլաս Բրինկլիի խոսքով՝ Թրամփը ցանկանում է «վերահսկել բոլոր ամերիկյան գործակալությունները»։ «Նա ցանկանում է բոլորին բռնել օձիքից և ասել. «Ես եմ պատասխանատու»,- նկարագրել է նա ԱՄՆ նախագահի մոտեցումը։

176