Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կպահպանի էներգետիկ զինադադարը և կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները՝ հաղորդում է Axios-ը։

«Թրամփը շատ զայրացած է։ Նա զգում է, որ Զելենսկին ԱՄՆ օգնությունը ընդունում է որպես ինքնըստինքյան հասկանալի»,- Axios-ին ասել է Սպիտակ տան աղբյուրը։

Եթե նավթավերամշակման գործարանների վրա հարվածները դադարեն, հաջորդ քայլը կարող է լինել էլեկտրակայանների և էներգետիկ ցանցերի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնագիրը։

Axios-ը նշում է, որ այն պայմանավորվածությունը, որի համաձայն Ռուսաստանը և Ուկրաինան ձեռնպահ են մնում նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, ասիմետրիկ է։ Ուկրաինան ունի միայն մեկ նավթավերամշակման գործարան, և, ըստ լրատվականի մեջբերած ուկրաինական աղբյուրի, այն չի գործում ամբողջ հզորությամբ ռուսական հարձակումներից հետո։

Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի ընդունել էներգետիկ զինադադարը։ Axios-ի աղբյուրի խոսքով՝ ռուսները քննարկում են դա։

140