Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում։
01 Սեպտեմբեր, 2025 13:56
167
Սպանություն Չարենցավանի տներից մեկում. կնոջ պարանոցին եղել է պարան, տանը՝ արյան հետքեր
01 Սեպտեմբեր, 2025 10:38
Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
30 Օգոստոս, 2025 16:39
Չարենցավանի կամրջի տակ ընկած կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում
29 Օգոստոս, 2025 21:23
Կշարունակեմ ներդնել իմ փորձն ու գիտելիքը՝ ի շահ մեր հասարակության ու պետության. Նարեկ Մկրտչյան
27 Օգոստոս, 2025 17:13
Նարեկ Մկրտչյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լիլիթ Մակունցը հետ է կանչվել
27 Օգոստոս, 2025 16:49
Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
25 Օգոստոս, 2025 15:30