Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ողջունում ենք ԵԱՀԿ նախարարական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը՝ լուծարելու Մինսկի խումբը և դրա հետ կապված մարմինները։

Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այս պատմական որոշումը, որը ձեռք է բերվել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։

169