Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիայի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի Թուրքիայում: Ստամբուլի «Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտարարել է փորձառու գոլահարի տրանսֆերի մասին:

Ըստ շրջանառվող լուրերի՝ իտալական «Նապոլին» գործարքի դիմաց կստանա 6 միլիոն եվրո, ինչպես նաև լրացուցիչ բոնուսներ: Թեև նոր պայմանագրի այլ մանրամասներ դեռևս չեն բացահայտվում, արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստն այսօր կժամանի Թուրքիա:

Նախորդ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: Ինչ վերաբերում է վերջերս ավարտված ԱԱ-2026-ին, ապա այնտեղ նրա ակտիվում գրանցվել է 3 գոլ և 1 գոլային փոխանցում՝ 6 խաղում:

Տրանսֆերի պաշտոնական հաստատումից հետո բելգիացի հարձակվողը դիմել է նոր ակումբի երկրպագուներին՝ կիսվելով իր տպավորություններով.

«Ողջույն, սիրելի՛ երկրպագուներ: Ինձ համար մեծ պատիվ է և առանձնաշնորհ միանալ այս ակումբին ու դառնալ նման հիասքանչ պատմություն ունեցող թիմի մի մասնիկը։

Ակնհայտ է, որ մենք հիանալի թիմ ունենք, և ես շատ ուրախ եմ այս հզոր կոլեկտիվում հայտնվելու համար: Ամեն օր քրտնաջան աշխատելով, մարզումների ժամանակ և խաղադաշտում առավելագույնս նվիրվելով՝ կփորձեմ լավագույնս օգնել թիմին: Ցանկանում եմ արդարացնել խաղադաշտում անցկացրածս յուրաքանչյուր րոպեն, որպեսզի թիմը հաղթանակներ տոնի:

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանն ու գլխավոր մարզչին՝ իմ՝ որպես մարդու հանդեպ ունեցած վստահության և որպես ֆուտբոլիստ իմ ունակություններին հավատալու համար։ Ես հարյուր տոկոսով պատրաստ եմ, պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ:

Սա փոքր-ինչ զգացմունքային պահ է նաև անձամբ ինձ համար, քանի որ երկար տարիներ անց վերադառնում եմ Թուրքիա: Ինչպես գիտեք, դեռ փոքր տարիքում եմ ապրել այստեղ, և հենց այստեղ էի հորս հետ միասին բացահայտում պրոֆեսիոնալ ֆուտբոլի աշխարհը: Այնպես որ, վերադարձս շատ յուրահատուկ և հուզիչ կլինի։ Հպարտ եմ, որ այս ամենն իրականություն է դառնում հենց «Ֆեներբահչեի» հետ։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Շուտով կհանդիպենք»։

65