Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը և Չինաստանը ստորագրել են «Սիբիրի ուժ - 2» գազատարի կառուցման վերաբերյալ հուշագիր, հայտարարել է «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերը։

«Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Մոնղոլիայի ղեկավարների հրապարակային հայտարարության հիման վրա այսօր ստորագրվել է «Սիբիրի ուժ - 2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով «Արևելքի միություն» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր»,- ասել է նա։

«Սիբիրի ուժը -2»-ը Արևմտյան Սիբիրի հանքավայրերից Մոնղոլիայի միջոցով Չինաստան գազ մատակարարելու նախագիծ է՝ տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Պայմանագիրը նախատեսված է 30 տարվա համար։

Միլլերը նշել է, որ այս մասշտաբի նախագիծը չի ենթադրում արագ որոշումներ։

176