Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան պետք է ինքը որոշի, թե ինչպես ապահովել իր անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը երեքշաբթի օրը Պեկինում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։
«Բնականաբար, Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես ապահովել իր անվտանգությունը։ Սակայն այդ անվտանգությունը, ինչպես գրված է հիմնարար փաստաթղթերում, այդ թվում՝ եվրոպական մայրցամաքի անվտանգության ոլորտում, չի կարող ապահովվել այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության հաշվին»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

91