Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 2-3-ը Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին և 6-ին կեսօրից հետո, 4-5-ը և 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

222