Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության,
5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
4 դեպք՝ բնակարանային գողության,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։

Բացահայտվել են նաև ավազակության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
1-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

97