
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2026 թվականից քաղաքապետարանը մասնավոր սեփականատերերից ուղղակիորեն գնելու է քաղաքի պատմական հատվածում գտնվող անշարժ գույքը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը հին տները գնելու է շուկայական արժեքով՝ սեփականատերերի 100 տոկոս համաձայնության պայմանով։ Կալաձեն նաև հայտարարել է, որ այդ ծրագիրը սկզբից մինչև վերջ հիմնված կլինի արդարության և բնակչության շահերի պաշտպանության վրա:
«Թբիլիսիի պատմական հատվածում խարխուլ շենքերը լուրջ խնդիր են ներկայացնում։ Դա միայն անվտանգության խնդիր չէ։ Սա նաև մեր քաղաքի ինքնության, պատմության և մշակութային ժառանգության հարց է։ Հենց այդ պատճառով էլ մեզ համար կարևոր էր գտնել այս խնդրի լուծման ճիշտ և երկարաժամկետ ուղին։ Գնված տարածքները պատրաստ կլինեն ներդրումների համար այնպես, որ պահպանեն քաղաքի պատմական ինքնությունը, բայց միևնույն ժամանակ ստեղծեն զարգացման նոր հնարավորություններ», - ասել Է Կալաձեն։