Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրազեկում են, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ խնամատար ծնող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խնամքի կարիք ունեցող երեխաների համար։

«Այս պահին 106 խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 188 երեխա։

Խնամատար ծնող կարող եք դառնալ, եթե՝

  • մշտապես բնակվում եք Հայաստանի Հանրապետությունում,
  • չափահաս եք,
  • վերջին 5 տարիների ընթացքում չեք հաշվառվել ոստիկանությունում՝ որպես հասարակական կարգը խախտող, երեխայի ու ընտանիքի շահերի դեմ ուղղված հանցանք կատարած անձ։

Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարեկանից ոչ պակաս և 50 տարեկանից ոչ ավելի․ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չպետք է գերազանցի 55 տարին։

Խնամատար ծնող դառնալու դեպքում Դուք պետության կողմից կստանաք վարձատրություն՝ ամսական պարբերականությամբ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, կտրամադրվեն նաև այլ ֆինանսական միջոցներ՝ նախատեսված երեխայի խնամքի և դաստիարակության համար։

Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան տրավմայի ենթարկված երեխաների խնամելու դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց կտրամադրվի ամսական վարձատրություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի և 30 տոկոս հավելավճարի չափով․ կտրամադրվեն նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված այլ ֆինանսական միջոցներ ևս։

Խնամատար ծնող հաշվառվելու նպատակով անհրաժեշտ է դիմել Ձեր բնակության վայրի մարզպետարան (Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)։ 

108