
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գրիգոր Ամիրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ:
Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ ներկայացնելով Գրիգոր Սուրենի Ամիրյանի կենսագրությունը:
Ծնվել է 1988 թվականի հունիսի 8-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2023-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2023թթ. - ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2020-2021թթ. - ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2019-2020թթ. - ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2017-2019թթ. - ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2016-2017թթ. - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ,
IX-X.2016թ. - Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,
V-IX.2016թ. - ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ,
2013-2015թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ,
2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության ինտերպոլի ԱԿԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։
Կրթություն
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան,
2015 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ դատախազի մասնագիտացմամբ։
Պարգևներ
Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
2008-2010թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։