Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը չի մասնակցել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, չնայած հրավիրված լինելուն։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

«Ես հրավիրված էի, բայց, ցավոք, չկարողացա գալ։ Իմ ներկայացուցիչը կլինի այնտեղ», - ասել է Մասկը։

Նշվում է, որ Թրամփի և ԱՄՆ ՏՏ ոլորտի հիմնական ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցել են Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը։

104