Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել «Ուժեղ Վրաստան – Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին. գրել է նա Facebook-ում։

Ընդդիմադիր գործիչներ Խազարաձեն և Ջափարիձեն 8 ամսվա ազատազրկման էին դատապարտվել Վրաստանի խորհրդարանի վիճահարույց քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Կավելաշվիլին հույս է հայտնել, որ «ապագայում նրանք կշարունակեն իրենց քաղաքական գործունեությունը օրենքի նկատմամբ հարգանքով»։

«Որպեսզի ոչ ոք հիմք չունենա կարծելու, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում, ես որոշել եմ ներում շնորհել երկու բանտարկյալների՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին», - ասվում է Կավելաշվիլիի հայտարարության մեջ։

94