Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև «Համասը» հանձնվի։

Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ իսրայելական բանակի գործողությունները կակտիվանան մինչև «Համասը» չընդունի առաջադրված պայմանները։

«Հիմնական պայմաններն են բոլոր պատանդների ազատ արձակումը և «Համասի» զինաթափումը։ Հակառակ դեպքում նրանք կոչնչացվեն»,- զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

86