Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:

 

Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները:

129