Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ Ֆուտբոլի ակադեմիայում։ Միշա Ջորկաեֆի սաները զիջեցին 1-2 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Դավիթ Բաթոյանը։ Մրցակցից աչքի ընկան Ուլուգբեկ Մարատովը և Կուվոնչ Աբրաևը։

Սեպտեմբերի 8-ին թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն Աբովյանի քաղաքային մարզադաշտում՝ ժամը 16։00-ին։

67