Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռ խաղաղության ճանապարհի սկզբում է, և այդ գործընթացը պահանջում է շարունակական ուշադրություն։

«Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք։ Խաղաղությունը երկար գործընթաց է, խնամք է պահանջում, հոգատարություն է պահանջում՝ յուրաքանչյուր արտաբերվելիք բառի տեսանկյունից, յուրաքանչյուր շրջանառվող բառի տեսանկյունից», – ընդգծել է նախարարը։

Արարատ Միրզոյանը նաև շեշտել է, որ խաղաղությունը հաստատվում է ոչ թե բարեկամ ժողովուրդների, այլ հակամարտություն ունեցած երկրների միջև։

«Ի վերջո չժխտենք՝ թշնամանքի պատմություն կա, արյան պատմություն կա երկու ժողովուրդների միջև։ Եվ խաղաղությունը երբեք էլ բարեկամ ժողովուրդների միջև չի հաստատվում։ Խաղաղությունը հաստատվում է այն երկրների միջև, որոնք նախորդիվ ունեցել են հակամարտություն», – հայտարարել է նա։

Միրզոյանն ասել է, որ նկատի ունեն այն, որ այս պահին, առայժմ, կողմերն իրար վրա չեն կրակում, էսկալացիայի ռիսկը, ըստ ԱԳՆ նախարարի, մինիմալ է՝ զրոյի է ձգտում, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է և այլն: Նա զուգահեռ նշել է, որ, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված, դրանցից մեկը Ադրբեջանում գտնվող  գերիների հարցն է:

180