Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետը հայտարարում է, որ 2025 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստանի պաշտպանական ծախսերը կրել են էական և կտրուկ աճ։ Վարչապետի խոսքով՝ այս աճը պայմանավորված է եղել հրատապ անհրաժեշտություններով։ Այս մասին  նա հայտարարեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Մենք պետք է արձանագրենք, որ 2025 թվականին, 2024 թվականի համեմատությամբ, պաշտպանական ծախսերի շատ էական և կտրուկ աճ ենք ունեցել։ Այդ էական ու կտրուկ աճը պայմանավորված է եղել որոշակի հրատապ կարիքներով», – նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ 2025-ի ծախսերի զգալի հատվածը ուղղվել է ապագա պարտքերի պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։

«2026 թվականի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ»,- ասաց նա։

154