
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաշինգտոնյան փաստաթուղթը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա: Կետ չկա, որ փոխադարձության սկզբունքի վրա հիմնված չլինի: Բոլոր կետերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և դա ֆիքսված է առանձին կետով նույն փաստաթղթում: Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ արձագանքելով ընդդիմության՝ թեմային առնչվող քննադատություններին:
Անդրադառնալով ընդդիմության դիտարկմանը, թե ինքնիշխան Հայաստանն անհաղթահարելի խոչընդոտ է թուրքական շահերի համար, և հիմա էլ է այդպես, և որ դրանից է բխում, որ պետք է մշտական թշնամանքով ապրել, սահմանները փակ պահել, Արշակյանն արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ է այդպես: Այդ հարցին դուք երբևէ պատասխան տվե՞լ եք: Իսկ ինչո՞ւ է, որ ինչ-որ պետություն համարում է ՀՀ-ն իր շահերի դեմ անհաղթահարելի խոչընդոտ: Ինչո՞ւ է այդպես եղել: Դա մեր շահերի՞ց է բխում, թե՞ մեր շահերից չի բխում: Կարո՞ղ է ուրիշ պետության կամ պետությունների շահերից է բխում: Այդ հարցին պատասխանեք դուք, քանի որ մենք այդ հարցի պատասխանը գիտենք, դրա համար մեր ճանապարհը խաղաղության ճանապարհն է»: