Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ իրականությունն այն է, որ Ոսկեպարի եկեղեցին մնացել է Հայաստանի սահմանազատված սահմանից ներս, իսկ այսպես կոչված «Սրբազան շարժման» բոլոր թեզերը սուտ են դուրս եկել:

Ալեքսանյանը հիշեցրեց՝ բանակցային գործընթացի ողջ ընթացքում ընդդիմությունը խոսում էր միակողմանի զիջումների մասին:

«Պայմանագիրը հրապարակվեց, մեջը միակողմանի տառ անգամ չկա, այս 30 օրը ընկել են, որ մի միակողմակի դրույթ գտնեն, մինչև հիմա չեն գտել»,- նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին՝ կապված 2018 թվականից հետո իշխանության քաղաքականության փոփոխության հետ, ընդգծեց՝ իրենք իրենց սխալները ամենաշատն են խոստովանել, դրանք հասկացել են ու բարձրաձայնել:

«Մենք ինքներս ներողություն ենք խնդրել մեր հանրությունից: Մենք հո դուք չենք, մենք մարդ ենք, գիտենք, որ սխալական ենք, գիտենք, որ այդ սխալները կարող են հետևանքներ ունենալ ու ունեցել են, ցավոք»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:

Նրա խոսքով՝ նրանք հասկացել են, որ իրենց ռազմատենչ հռետորաբանությունը այլևս ոչ ոքի պետք չէ:

«Արտգործնախարարի մի թեկնածու ունեին՝ պրոֆեսոր Խաչիկյանը, հարցազրույց է տվել ադրբեջանական մամուլին, ասել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ընդհանրապես սահման պետք է չունենան: Իրենց դեմքն է, հասկանո՞ւմ եք: Կտրուկ, սուր ազգայնականությունից անցել են չգիտեմ ինչի: Պրոֆեսոր Խաչիկյանը դուք եք, հարգելի գործընկերներ: Դուք պրոֆեսոր Խաչիկյանն եք բոլորով, սիրելիներս»,- ասաց Ալեքսանյանը:

287