
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պարզ է, թե ինչ տակտիկա է մեր ընդդիմությունը որդեգրել, օրը հազար հատ բան ասել՝ տուն առան, գործակալ են, թալանեցին, կերան, սա ասացին այն արեցին: Այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իշխանության հասցեին ընդդիամդիրների մեղադրանքներին, թե կոռուպցիայի մեջ են ներքաշված և այլն:
«Դրա տակտիկան ո՞րն է, որ կառավարությունը, կառավարող թիմը 24 ժամ տրամադրի հերքմանը, չհերիքի այդ ժամանակը: Պատկերացրեք՝ 24 ժամ զբաղվեն միայն այդ ցնդաբանությունները հերքելով: Դեռ ցննդաբանությունների 20 տոկոսն էլ կմնա, կասեն, տեսաք՝ այն 20 տոկոսը չհերքեցին, ուրեմն այդ ամեն ինչը ճիշտ է: Օրը չենք կարող դարձնել 48 ժամ, այդ բոլոր ցնդաբանությունները հերքելու համար: Իսկ այն, ինչ ցնդաբանություն չէ, ամենակոշտ ձևով, պողպատե մանդատը էդ բոլորը հարցերը կհասցեագրի»,- ասաց նա: