
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։