Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Ստամբուլում անսպասելի այցի ժամանակ հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։

Հրապարակումը մեջբերում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելին, ով առաջինն էր հայտարարել այցի մասին՝ պնդելով, որ Էրդողանը «գաղտնի բանակցություններ» է վարում ԱՄՆ նախագահի ավագ որդու հետ՝ պաղեստինյան հարցի շուրջ։

Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ Օզելը պնդել է, որ այցի արձանագրության մեջ Թրամփի որդին նկարագրվել է որպես «գործարար», սակայն նրա անունը պաշտոնապես չի հիշատակվել։

79