Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հասարակական գործիչ Արմինե Մարգարյանը գրում է․

Րոպեներ առաջ տարածվեց մի տեղեկատվություն, որը ես անձամբ մի քանի անգամ եմ կարդացել, որպեսզի հավատամ կարդացածիս: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Բանն այն է, որ մեր ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով շփումները գրեթե միշտ եղել են բանակցային գործընթացի շրջանակներում, և գրեթե միշտ՝ խորհրդապահական: Այսինքն, երբ մերոնք հանդիպել են ադրբեջանցիների հետ հանրությունը ի սկզբանե իմացել է, որ թեման կոնֆլիկտն է ու դրա լուծմանը վերաբերող հարցեր: Մենք էլ, ադրբեջանցիներն էլ սովոր չենք այլ ֆորմատի շփումների, և դա նորմալ է, ավելի ստույգ՝ նորմալ ԷՐ:

Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո այդ ՆՈՐՄԱԼԸ պետք է փոխվի՝ և քաղաքականության մակարդակում, և մեր գիտակցության մեջ:

Բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործվեն՝ հանդիպելու, իրար լսելու համար: Իսկ եթե այդ հարթակը Երևանն է կամ Բաքուն՝ սա արդեն մի այլ մակարդակի է բարձրացնում խաղաղության գործընթացի կապիտալիզացիան:

Խաղաղության գործընթացը փաստաթուղթը չէ: Խաղաղության գործընթացը մեր ու ադրբեջանցիների գիտակցության փոփոխությունն է, իսկ դրա նախապայմանը իրար հետ շփումներն են ու տոտիկ-տոտիկ վստահելը:

Մենք Բաքվում ռազմագերիներ ունենք, որոնց մեկ օր շուտ տուն վերադարձնել է պետք, և ես վստահ եմ, որ մեր ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակության այցը Բաքու մեզ մի քանի քայլ մոտեցնելու է այդ բաղձալի օրվան:

162