Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սևաստոպոլում ձերբակալել է կին խոհարարի, որը համագործակցել է Ուկրաինայի ռազմական հետախուզության հետ: Նա կասկածվում է ռուս զինծառայողներին թունավորելու դավադրության և Սևծովյան նավատորմի նավերի վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ․ այս մասին հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը կնոջ տվյալներh օգտագործել են հրթիռային հարվածներ պլանավորելու համար: Ավելին, կինը աշխատել է որպես խոհարար տեղական ռեստորանում և պլանավորել է թունավորել Սևծովյան նավատորմի զինվորներին։
2023 թվականի սեպտեմբերին կասկածյալը WhatsApp-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ և տեղեկություններ է հավաքել Սևաստոպոլի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղակայման վայրերի, երթուղիների և տեղաշարժի մասին։