Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցեր․ Բայրամով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բնականաբար, մենք պատրաստ կլինենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մեր շփումները և համագործակցությունը միջազգային հարթակներում», - ասել է նա Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում։
Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական միտումը դրական է՝ չնայած այս ոլորտում առկա գլոբալ մարտահրավերներին։
17 Հուլիս, 2026 14:35
78
Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան
16 Հուլիս, 2026 18:38
Արեն Հայրապետյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին
10 Հուլիս, 2026 21:08
Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերի մասին
07 Հուլիս, 2026 15:28
Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է Թուրքիայից կորիզավոր մրգերի ներմուծումը
17 Հուլիս, 2026 14:47
Կրեմլը չի բացահայտի, թե որ երկրներից կներմուծի վառելիք Ռուսաստան
30 Հունիս, 2026 23:14
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
28 Հունիս, 2026 12:32