Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում  թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման և շրջանառության դեպքերն էականորեն նվազեցնելու նպատակով Քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում են հիմնարկների տեխնիկական վերազինումն ու արդիականացումը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Վերոգրյալի համատեքստում Քրեակատարողական ծառայությունը քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերել ձեռքի ռենտգենային ստուգման 3 սարք, որոնց կիրառմամբ թաքստոցներում, հանձնուքներում թմրամիջոցների և արգելված իրերի հայտնաբերումը կիրականացվի անհամեմատ արագ և հուսալի եղանակով։ Բացի այդ՝ քաղաքացիների կողմից բերված էլեկտրատեխնիկայի ստուգման գործընթացում նվազագույնի կհասցվի մարդկային միջամտությունը։

Սարքերը լիովին համապատասխանում են ճառագայթային անվտանգության նորմերին։ Օգտագործումից առաջ Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են սարքերի կիրառման գործնական ուսուցմանը։

545