Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։

Այս մասին տեղեկացրել է Ճանաարհային դեպարտամենտը:

Ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկում են նոյեմբերի 15-ից և շարունակվում են մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։

Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։

Արման Խաչատրյանը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։

Ստուգայցերը շարունակական բնույթ են կրում։ Առաջիկա օրերին Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը կլինի նաև մյուս մարզերում։

1452