4 զոհ, 3 վիրավոր. Դաղստանում Կա-226 ուղղաթիռ է կործանվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դաղստանի Կարաբուդախքենտի շրջանի Աչի-Սու բնակավայրի մոտ վթարի է ենթարկվել Կա-226 տիպի ուղղաթիռ, զոհվել է չորս մարդ, ևս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է ՌԲԿ-ն:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ ուղղաթիռն ընկել է մասնավոր բնակելի տան վրա։ Վթարի պահին շենքում մարդիկ չեն եղել։ Փլուզումից հետո առաջացած հրդեհը մարվել է մոտ 80 քմ տարածքում։
Դաղստանում ուղղաթիռի կործանման փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մասով (օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
07 Նոյեմբեր, 2025 18:53
613